Կիեւի կենտրոնում, մարտի 18-ին, առաջին հագնված ակցիան են իրականացրել FEMEN շարժման ակտիվիստուհիները:
Վարդագույն հագած աղջիկները երթով շարժվել են դեպի Կիեւի գլխավոր հրապարակ, բացականչելով. «Եկա, հանվեցի, հաղթեցի»:
Այնուհետեւ նրանք բացականչել են նաեւ Ազատության Մայդանում: Հավաքվածներին, ովքեր ակնկալում էին, որ աղջիկներն ակցիայի վերջում կհանվեն, հիասթափություն էր սպասվում. Նրանք միայն ծաղրել են ամբոխին, ցույց տալով, թե ուզում են հանվել, բայց հետո հեռացել են, հաղորդում է «Ֆոկուս»-ը:
FEMEN-ի ակցիայի մասնակիցների թվում է նաեւ Օքսանա Շաչկոն, ով օրերս արտաքսվել է Մոսկվայից, որտեղ 12 օր անցկացրել է անազատության մեջ` մարտի 4-ին, ընտրատեղամասերից մեկում (այդտեղ քվեարկել է Պուտինը) մերկացած ակցիա իրականացնելու համար:











