Նեապոլում Կամմորուի մեջ մտնող «Ֆաբրոչինո» կլանի դեմ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 47 մարդ: 22 մարդ արդեն ձերբակալված է եւ գտնվում է բանտում, 25-ը` տնային կալանքի տակ, եւս 13-ին արգելված է Նեապոլ նահանգի սահմաններից դուրս գնալ:
Ըստ հետաքննության տվյալների` կազմակերպված հանցախմբի անդամներն իրականացրել են անօրինական գործարքներ անշարժ գույքի հետ կապված, ակտիվներ են ունեցել մետաղագործության եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում: 47 ձերբակալվածներից 28-ը պաշտոնյաներ են, որոնք ԿՀԽ-ի ներգրավվածության, փողերի լվացման եւ խարդախության համար սովորական մեղադրանքներից բացի մեղադրվում են նաեւ կաշառակերության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Ձերբակալվածներից 16-ը հարկային դատավորներ են, հայտնում է BFM.RU-ն:
Հատուկ գործողության ընթացքում բռնագրավվել է մինչեւ 1 միլիարդ եվրոյի հասնող գույք: Ըստ ոստիկանության տվյալների` «Ֆաբրոչինո» կլանն իր բիզնեսը ծավալել է Նեապոլի մերձակայքում` Նոլա համայնքում եւ Վեզուվի շրջանում:




























