Հունաստանում, այսօր` մարտի 19-ից, նավաստիներն անժամկետ գործադուլ են սկսել, որի հետեւանքով ամբողջ երկրում լաստանավային կապը խաթարվել է:

Ինչպես հաղորդում են արհմիությունները, նավաստիները մտադիր են շարունակաբար 48 ժամյա գործադուլներ կազմակերպել, մինչեւ որ գործատուները չհամաձայնեն իրենց պահանջների հետ, որոնց շրջանակներում ընդգրկված է կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի ստորագրման հարցը:

Հունական կառավարությունը չի կարողանում համոզել գործադուլավորներին դադարեցնել ակցիան` թեեւ մի շարք նախարարությունների ջանքերին, եւ այն հայտարարություններին, որ գործադուլը մեծ վնաս կհասցնի սովորական քաղաքացիներին:

Հունական կղզիներից գյուղատնտեսական արտադրանքով զբաղվողները հայտարարել են, որ գործադուլը հսկայական կորուստներ կպատճառի իրենց, հաղորդում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը:

Հունաստանում կան տասնյակ բնակեցված կղզիներ, ինչը լաստանավային հաղորդակցությունը դարձնում է տրանսպորտի հիմնական տեսակցներից մեկը: