Սիրիայի իշխանությունները հերքել են արեւմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները գիշերային դաժան մարտերի մասին, որոնք իբրեւ տեղի են ունեցել Դամասկոսի կենտրոնում:
Ինչպես հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, մարտի 19-ի առավոտյան Դամասկոս քաղաքի Մեզե թաղամասում բնակելի շենքերի բնակարններից մեկում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է զինված խմբավորում: Բնակիչների տարհանումից հետո բնակարանում նստած ահաբեկիչները հարձակման են ենթարկվել, որի հետեւանքով նրանցից երկուսը ոչնչացվել են եւ մեկը` ձերբակալվել: Իրավապահ մարմինների կողմից բռնագրավվել են երեք ինքնաձիգ եւ ձեռքի նռնակներ: Հանցագործների չեզոքացման գործողության իրականացման ընթացքում իրավապահ ուժերի աշխատակիցներից մեկը հերոսաբար զոհվել է:
Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները, ըստ ավանդույթի հղում անելով անհայտ ականատեսներին, հայտնել էին, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարտի 19-ի գիշերը իբր բռնկվել են կատաղի մարտեր կառավարական զորքերի եւ այսպես կոչված Սիրիական ազատ բանակի` «խաղաղ» ընդդիմության զինված խմբի միջեւ:




























