ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է ԵվրԱզԷս-ի առաջնորդներին քննարկել ընկերակցության վերակազմակերպման հարցը` ընդգծելով, որ այդ հարցը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի:
«Մեր օրակարգի հիմնական կետը վերաբերում է 2011-ի դեկտեմբերի 19-ին ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստի ժամանակ կայացած պայմանավորվածությունների իրականացումն է: Ես հիշեցնում եմ, թե ինչ էր տեղի ունենում այն ժամանակ. մենք քննարկեցինք այդ թեման, հնչեց առաջարկություն նույնիսկ ԵվրԱզԷս-ը անմիջապես լուծարելու մասին, բայց այնուհետեւ խորհրդակցեցինք եւ որոշեցինք, որ գործընթացը, այնուամենայնիվ, պետք է կրի քաղաքակիրթ բնույթ, այն պետք է տեղի ունենա որոշակի իրավական շրջանակներում»,-ասել է ռուսական պետության ղեկավարը` բացելով գագաթաժողովը Կրեմլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵվրԱզԷս-ի Միջպետական խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղստանի եւ Տաջիկստանի նախագահները: Նիստին մասնակցում են նաեւ Հայաստատանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի ղեկավարները:




























