Ֆրանսիայի բոլոր դպրոցներում, մարտի 20-ին, մեկ րոպե լռությամբ կհարգեն Թուլուզում հրեական քոլեջում հրաձգության հետեւանքով սպանված երեխաների հիշատակը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հանդես գալով ողբերգության վայրում: Միաժամանակ, նա խոստացել է, որ բոլոր ուժերը կկենտրոնացվեն` հանցագործին հայտնաբերելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ֆրանսիական Թուլուզում, այսօր` մարտի 19-ի առավոտյան, մոլագարը հրեական դպրոցի մուտքի  մոտ կոտորած է կազմակերպել: Սկուտերով տեղաշարժվող չարագործի գնդակից չորս մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ:

Դատախազ Միշել Վալեն հաղորդել է, որ հարձակման զոհ են դարձել երեք, վեց եւ տասը տարեկան երեխաներ, ինչպես նաեւ քոլեջի 30-ամյա ուսուցիչը:  Դատախազի խոսքով` մի շարք հանգամանքներ թույլ են տալիս լրջորեն խոսել այս դեպքի եւ ավելի վաղ զինվորականների վրա կատարված հարձակման հնարավոր կապի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: