«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 19-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն դոլարի առաջարկի ու պահանջարկի փոխարժեքներն առանձնապես բարձր չեն եղել: Դոլարն առաջարկվել է 388.75 դրամով, սակայն 1դոլար/388.01-ից ավելի բարձր պահանջարկ չի ներկայացվել: Հիշեցնենք, որ ուրբաթ օրվա միջին փոխարժեքը 1դոլար/388.73 դրամն է:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության` նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն արտարժույթի շուկայում գործարք չի իրականացրել: Սա նշանակում է, որ մարտի 13-ից հետո սկսած դոլարի թուլացումը տեղի է ունեցել բացառապես շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության հետեւանքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի ամենատարածված մարժան այսօր 387-389 դրամն է:

Նշենք, որ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում այսօր համեմատաբար աշխույժ առեւտուր է իրականացվել միայն մեկ հարթակում` վաճառվել է 29 մլրդ դրամի կարճաժամկետ վարկային ռեսուրս: