Մոլդովայում Կոմունիստական խոշորագույն կուսակցությունը մարտի 19-ին Սահմանադրական դատարանում բողոքարկել է հանրապետության նախագահի ընտրությունների օրինականությունը, որոնք տեղի էին ունեցել մարտի 16-ին, որի ընթացքում մոլդովական պետության ղեկավար էր ընտրվել Նիկոլայ Տիմոֆթին:

Ըստ ՄՀԿԿ-ի, ՍԴ-ն պետք է մարտի 16-ի խորհրդարանում անցկացվող  նախագահական ընտրությունները ոչ սահմանադրական հայտարարի, քանի որ հանրապետության խորհրդարանը  2012 թվականի հունվարի 15-ից համարվում է անօրինական: Դա բացատրվում է նրանով, որ խորհրդարանն իր մեկ տարվա գործունեության ընթացքում չի կարողացել ընտրել նոր նախագահ եւ դրա հետ կապված պետք է լուծարվեր, այսինքն, ինչպես պնդում են կոմունիստները, անհրաժեշտ է անցկացնել  խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանը մարտի 19-ի երկրորդ կեսին մտադիր էր իր նիստում որոշում կայացնել 2012 թվականի մարտի 16-ից նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման վերաբերյալ: Դեռեւս հայտնի չէ`արդյոք տվյալ նիստը կտեղափոխվի կապված  այն բանի հետ, որ ՄՀԿԿ-ն  այսօր բողոքարկել է այդ ընտրությունների արդյունքները: Ըստ երկրում գործող օրենսդրության` Մոլդովայի նախագահի ընտրությունների արդյունքների վավերական ճանաչելու մասին որոշումն ընդունում է Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում, հայտնում է «Ռոսբալտը»:

ՍԴ-ի կողմից մարտի 16-ին կայացած Մոլդովայի նախագահական ընտրությունների ընդունման դեպքում` Տիմոֆթին սահմանադրական երդում կտա եւ կարող է անցնել երկրի նախագահի պարտականությունների կատարմանը: