Թուրքիայի Տրապիզոն նահանգի Արաքլըյի շրջանում ձերբակալվել է 34-ամյա Իսմաիլ Էրյիղիթը, ով փողոցում անխճորեն ծեծել էր 9-ամյա աղջկան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իսմաիլ Էրյիղիթը ցուցմունքում նշել է, թե աղջկան ծեծել էր, քանի որ վերջինս ուշացել էր եւ ստպել իրեն սպասել։
Անխիղճ հոր մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ինտերնետում էր հայտնվել դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող հիդրոէլեկտրակայանի անվտանգության տեսախցիկի տեսագրությունը։


























