Աֆղանստանի արեւելքում, այսօր` մարտի 19-ի գիշերը, իրանական շինարարական ընկերության աշխատակիցները ենթարկվել են զինյալների հարձակմանը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցալ Քունար նահանգում, վիրավորվել է իրանցի ինժեները եւ ընկերության պահակների խմբից երկու աֆրիկացի ոստիկաններ: Պատասխան կրակի արդյունքում նրանք հարկադրված են եղել հեռանալ:
Իրանական Toosе-i-Ab ընկերությունը մեկ տարի առաջ պայմանագիր է ստորագրել Աֆղանստանի էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների նախարարության հետ` 96 կիլոմետր երկարությամբ ջրանցքի կառուցման վերաբերյալ, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:




























