Հաքերները կրկին կոտրել են НТВ հեռուստաընկերության պաշտոնական կայքը (ntv.ru): Այն չէր աշխատում շուրջ 11 ժամ` 03:00-ից մինչեւ 14:00-ն, հաղորդել են HTB-ի ներկայացուցիչները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ HTB-ի դեմ ակցիան կազմակերպվել էր «Բողոքի անատոմիա» ֆիլմից հետո: Ցուցարարներն այն անվանել են ընդդիմության հակաքարոզչական նյութ: Մասնավորապես, նրանում  պատմվում է, որ ընդդիմադիր ակցիաներին մասնակցելու համար իբր  նրա մասնակիցներին գումար են վճարում:

Մոտավորապես ակցիայի կեսին ՕՄՈՆ-ն իրականացրել է խիստ ձերբակալությունների շարք, սակայն հանրահավաքի վերջին հեռուստակենտրոնի մոտ իրավիճակը կայունացել է: Ցուցարարները ձեռքներին պաստառներ են պահել` «ՀՏԲ` բռնություն, բթություն, սուտ» գրությամբ, աղաղակել են  «Ամոթ ՀՏԲ-ին»: Ինչպես նաեւ հեռուստակենտրոնի շենքի մոտ թողել են մեծ քանակությամբ քաղցրաբլիթ, խնձորներ, թղթադրամներ, ինչպես նաեւ մի քանի հին հեռուստացույցներ, հայտնում է Lenta.ru-ն: