Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստան տեղափոխվել ցանկացողների հոսք չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով, թեեւ Սիրիայում անհանգիստ է, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչները, նաեւ սիրիացիները չեն դիմել Հայաստան տեղափոխվելու համար. «Վերջին օրերին նման հարցով միգրացիոն ծառայություն դիմել են մեկ-երկու մարդ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դամասկոսում կրկնակի ահաբեկչության արդյունքում վիրավորվել է 5 սիրիահայ: Հալեպում մարտի 18-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում էլ հայուհի էր զոհվել: