Մանուկ հասակում գրաֆիկով սնվելը բացասաբար է անդրադառնում ինտելեկտի զարգացման վրա: Անցկացված հետազոտությունների արդյունքում նման եզրակացության են եկել Էսսեքսի ու Օքսֆորդի համալսարանների աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Daily Mail-ը, գիտնականները վերլուծել են 1990-ականներին ծնված ավելի քան 10 հազար երեխաների սնվելու ռեժիմները: Ընդ որում, գրաֆիկով սնվելու բացասական ազդեցությունը հաստատվել է նույնիսկ այն բանից հետո, երբ գիտնականները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծնողների կրթությունը, ընտանիքի եկամուտները, սեռը, երեխայի տարիքը, մոր առողջությունը եւ դաստիարակության մեթոդը:




























