Չինաստանի իշխանությունները փակել են չինասցի հայտնի այլախոհ եւ նկարիչ Այ Վեյվեյի բլոգը այն բացելուց երկու ժամ անց:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, երկու ժամում չինական Sina Weibo ծառայությունում բացված բլոգին բաժանորդագրվել էր ավելի քան 10 հազար մարդ: Միկրոբլոգը հեռացվել է առանց պատճառները նշելու:
Նկարիչը էջը ստեղծել էր, երբ պարզել էր, որ իր անունը դադարել է «արգելված» լինել կայքում, թեեւ նախկինում Sina Weibo-ում անգամ արգելված էր նրա անվան հետ կապված հարցումները:
Նշենք, որ վեյվեյը ճանաչվել է 2011թ. արվեստի աշխարհի ամենաազդեցիկ մարդ Art Review-ի վարկածով: Նկարիչը հետապնդումների էր ենթարկվում իշխանությունների կողմից քաղաքական հայացքների եւ կոմունիստական կոսւակցությանը քննադատելու համար: 2011թ. նա ճաղերի հետեւում 81 օր է անցկացրել, ապա նրան տուգանել են 2,4 մլն դոլար հարկերից խուսափելու համար:




























