Apple-ը մտադիր է այս տարվա հուլիսից ամեն եռամսյակ շահաբաժիններ (դիվիդենտներ) վճարել` յուրաքանչյուր բաժնետոմսի համար 2,65 դոլար: Բացի այդ, նախատեսված է սկսել 10 մլրդ դոլարի բաժնետոմսերի հետգնումը:

Ինչպես հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Reuters-ը, բաժնետոմսերի հետգնումը պետք է սկսվի 2013 ֆինանսական տարում եւ տեւի 3 տարի:

Նշենք, որ արդեն այսօր, Apple-ը կուտակել է 98 մլրդ դոլար ազատ միջոցներ կամ 104-ական դոլար յուրաքանչյուր բաժնետոմսի համար: Վերջին անգամ կորպորացիան շահաբա-իններ է վճարել 1995-ին, այն դեպքում, երբ 1996-ին ընկերության մաքուր կորուստը կազմել է 816 մլն դոլար: