Ադրոնային մեծ կոլայդերը (Large Hadron Collider) նոր ռեկորդ է սահմանել: Տարրական մասնիկների աշխարհի հզորագույն արագացուցիչն սկսել է աշխատել 4 տերաէլեկտրոնվոլտով (ՏէՎ):
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», կոլայդերն սկսել է արտադրել ռեկորդային 4 ՏէՎ շաբաթ օրը` երեւանյան ժամանակով ժամը 01.40-ին: 4 ՏէՎ էներգիայով մասնիկների առաջին բախումները ծրագրված են ապրիլին: Մասնիկների բախման ընդհանուր էներգիան կհասնի 8 ՏէՎ-ի:




























