Եգիպտոսի ռազմական տրիբունալը մարտի 19 –ին արդարացրել է  ծայրահեղականության մեջ մեղադրվող Մուհամեդ ալ Զավահիրիին, միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության առաջնորդ Այման ալ Զավահիրիի եղբորը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները, արդարացման դատավճիռ է կայացվել նաեւ Մուհամեդ ալ Իսլամբուլի նկատմամբ, որի եղբայրը` Հալեդ ալ Իսլամբուլին 30 տարի առաջ սպանել էր Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթին:

Երկու մեղադրյալներն էլ «Իսլամական ջիհադ» խմբավորման անդամներից են եղել, որն արգելված էր Հոսնի Մուբարաքի ժամանակ: