Թեհրան-Երեւան չվերթի կործանված ինքնաթիռում եղել է 36 հայ: ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է, թե ինքնաթիռում եղել են 4 երեխաներ, որոնցից միայն մեկն է ազգության հայ: "Վերջնական պաշտոնական տյվալներով, կործանված ինքնաթիռում եղել են 36 հայեր, որոնցից ՀՀ քաղաքացիներ էին հինգը. 3 ուղեւոր եւ 2 անձնակազմաի անդամ:

Ի դեպ, կառավարության այօսրվա նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ:

Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: