Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի(Gatech) եւ Նեվադայի համալսարանի (UNR) գիտնականների խումբը, ինչպես նաեւ Նոր Հարավային Ուելսի համալսարանի (UNSW) գործընկերները միջուկային ժամացույց են ստեղծել, որը 14 մլրդ տարվա ընթացքում կարող է ընդամենը մեկ քսաներորդ վայրկյանով շեղվել:
Ինչպես հաղորդում է PhysOrg.com-ը, հայտնագործությունն ունի 19 տասնորդական նշանների ճշգրտություն, ինչը հարյուր անգամ գերազանցում է լավագույն ատոմային ժամացույցների ճշգրտությունը:




























