Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա տիկնոջ` Լյուդմիլայի միջեւ հարաբերություններն սկսվել են գործարանում տեղի ունեցած միջադեպից հետո. երբ ինչ-որ բան է ընկել Լյուդմիլայի ոտքին, եւ Յանուկովիչն ստիպված է եղել նրան փրկել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պատմել է Յանուկովիչը` ավելացնելով, որ մինչ օրս «մեղադրում է» կնոջը:
«Ես նրան միշտ ասում եմ, որ դուք դա հատուկ էիք մտածել` ինձ ամուսնացնելու համար»,- անկեղծացել է երկրի ղեկավարը:
Ուկրաինայի նախագահը նաեւ պատմել է իր ընտանիքի մասին` ասելով, որ մորական կողմից բոլոր հարազատները Կուրսկի մարզից են, որոնք հետագայում տեղափոխվել են Դոնբաս: Նա նաեւ նշել է, որ գրեթե չի հիշում մորը. նա մահացել է, երբ ինքը երկու տարեկան է եղել:
Անդրադառնալով այսօրվա իրողություններին` Յանուկովիչը խոսել է իր հետաքրքրությունների մասին` ասելով, որ եթե ազատ ժամանակ է ունենում, սիրում է թենիս խաղալ: «Չեմ սիրում ապրել առանց շարժման` բազմոցի վրա ժամանակ անցկացնելով», -հայտարարել է նա:




























