Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մարտի 19 –ին հրապարակել է երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարող 10 մասնակիցների ցուցակը:

Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»,  ընտրողների քվեների համար կպայքարեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա հիմնական մրցակից,  սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Մնացած հավակնորդների ցուցակում են  «Ձախ կուսակցության» ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը, «կանաչների» թեկնածու Էվա Ժոլին,  աջ կուսակցության ներկայացուցիչ Նիկոլա Դյուպոն Էնանը,  ինքնաառաջադրված Ժակ Շեմինադը,  ձախ արմատական հայացքներ ունեցող Նատալի Արտոն եւ Ֆիլիպ Պուտուն, ինչպես նաեւ ուլտրաաջ «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լե Պենը, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության  համանախագահ Ֆրանսուա Բայրուն:

Նշված բոլոր թեկնածուներեն էլ  կարողացել են Սահմանադրական խորհուրդ ներկայացնել ժողովրդի ընտրյալների անհրաժեշտ 500 ստորագրություն:

Նշենք, որ սոցիոլոգիական հարցումների արդյունքներով` առաջատար դիրքում են միանգամից երկու թեկնածու` Սարկոզին եւ Օլանդը:  Նրանցից յուրաքանաչյուրի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների  27,5-ական տոկոսը:  Քվեների 17%-ով երրորդ տեղում է Մարին Լե Պենը:

Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 22-ին, երկրորդ փուլի անհրաժեշտության դեպքում այն կկայանա մայիսի  6-ին: