3 օրվա ընթացքում մարտի 16-ին շուկայում նոր iPad-ների հայտնվելուց հետո Apple  կազմակերպությունը վաճառել է 3 միլիոն նոր պլանշետներ: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի  ծառայությունը: Դա վաճառքի ռեկորդային ցուցանիշ է. Առաջին iPad-ը առաջին օրը վաճառվել էր 300 հազար օրինակ: Իսկ  1 միլիոն պլանշետ վաճառվելու համար պահանջվել էր 28 օր:

Փորձագետներն սպասում էին 400 հազարի ցուցանիշ` 1 միլիոն պլանշետ` առաջին հանգստյան օրերի ընթացքում: «Ավելի քան 3 միլիոն վաճառված օրինակները iPad-ը վերածում են իսկական բլոքբասթերի: Այսօրվա դրությամբ դա iPad-ի մեր ամենահաջող արտադրանքն է: Գնորդներին դուր են գալիս iPad-ի նոր հատկանիշները, այդ թվում նաեւ հիանալի Retina դիսփլեյը», — նշում է Apple-ի մարքեթինգի բաժնի փոխնախագահի տեղակալ Ֆիլիպ Շիլերը, հայտնում է BFM.RU-ն:

Այժմ մոդելը հասանելի է ԱՄՆ-ում, Ավստրիալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Պուերտո Ռիկոյում, Սինգապուրում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ Վիրջինյան կղզիներում: Մարտի 23-ին կսկսվի վաճառքը եւս 24 երկրներում: