Հնդկաստանի հյուսիսում ավտոմեքենայի եւ գնացքի բախման արդյունքում 15 մարդ զոհվել է:

Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ` ուղեւորատար ճեպընթացը հարվածել է երկաթգիծը հատող ավտոմեքենային:

Ավտոմեքենայում գտնվող տասնհինգ ուղեւորները տեղում մահացել են, երկու տուժածների տեղափոխել են հիվանդանոց:

Տեղի ոստիկանության տվյալներով` պատահարի մեղավորը ավտոմեքենայի վարորդն է, որը մտել է երկաթուղու տարածք` չնայած գնացքի մոտենալուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: