Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում` Բերինգի ծովում, մոտակա ժամերին  սպասվում է փոթորիկ: Ալիքների բարձրությունը կարող է հասնել 8-ից մինչեւ 10 մետրի:

Փոթորիկը կտեւի մինչեւ մարտի 20-ի օրվա վերջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այն նավերի նավատերերին եւ նավապետներին, որոնք անմիջականորեն մոտ են գտնվում վտանգավոր շրջաններին, խորհուրդ է տրվել ձեռնարկել նախազգուշական միջոցառումներ: