Հրանտ Դինքին սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հետ լուսանկարված ոստիկանի պաշտոնի բարձրացմանը արձագանքել է Դինքի եղբայրը՝ Օրհան Դինքը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Օրհան Դինքը նշել է, թե Սամասթի հետ լուսանկարված ոստիկանի պաշտոնի բարձրացմանը ժպիտով են նայում։ «Նշանակում է՝ նրան լավ ծառայության համար են փոխոստիկանապետ նշանակել Դինքի ծննդավայրում (Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում-խմբ)։
Նշենք, որ Հրանտ Դինքին սպանողին հերոսացրած ոստիկան Յակուփ Քուրթարան փոխոստիկանապետ է նշանակվել Մալաթիա նահանգում։ Յակուփ Քուրթարանը Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ Թուրքիայի դրոշի հետ միասին լուսանկարվել էր։ Լուսանկարները հայտնվել էին մամուլում եւ Յակուփ Քուրթարանի դեմ հայց ներկայացվել։ Դատարանը նրան դրամական շատ փոքր չափի տուգանքով, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց։
Թուրքիայի վերահսկիչ խորհրդի կողմից Հրանտ Դինքի սպանության հետ կապված զեկույցում ուշադրություն էր դարձվել նաեւ Դինքին սպանողի հետ լուսանկարված ոստիկանների անպատիժ լինելու հանգամանքին։




























