Թուրքիայի Դենիզլի նահանգի Չալի շրջանում հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է դիմացից եկող մարդատար մեքենայի հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով շտապօգնության մեքենայի մեջ գտնվող 2 տարեկան երեխան, նրա մայրն ու վարորդը մահացել են։ Մահացել են նաեւ մարդատար մեքենայի վարորդն ու ուղեւորը։


























