Ավստրիալիական աստղագետներն ուղղանկյուն գալակտիկա են հայտնաբերել, որն անվանել են LEDA 074886:  Այն գտնվում է Երկրից մոտավորապես 70 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա եւ համարվում է   NGC 1407-ի արբանյակը: Բացահայտումն արվել է  Subaru 8-րդ աստղադիտակով:

Սկզբում փորձագետները ենթադրել են, որ LEDA 074886 գաճաճային գալակտիկայի ձեւը բացատրվում է հարեւան գալակտիկայի փոխազդեցությամբ: Կատարվել է շրջապատի վերլուծություն:  Պարզվել է, որ ձեւը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ նոր գալակտիկան NGC 140-ի երկու գաճաճ հարեւանների բախման արդյունք է, հաղորդում է  Lenta.Ru-ն:

Աշխատանքի հեղինակներից մեկը նշել է, որ եթե մեր գալակտիկայի եւ Անդրոմեդա գալակտիկայի համատեղ կողմնորոշումը երեք միլիարդ տարի անց տեղի ունենալիք բախման ժամանակ հարմար լինի, ապա Երկիրը նույնպես կհայտնվի ուղղանկյուն գալակտիկայում, ճիշտ է, հայտնի չէ, մինչ այդ արդյոք գոյություն կունենա կյանք Երկրի վրա: