Հասել է գարնանային գիշերահավասարի` բնության յուրօրինակ երեւույթներից մեկի օրը: Ինչպես հայտնում է «Կալենդարը», 2010-ից մինչեւ 2014 թթ. գարնանային գիշերահավասարը մարտի 20-ին է:

Այդ օրը Երկիրը, պտտվելով իր երեւակայական առանցքի շուրջ, անցնելով բեւեռներով, եւ միաժամանակ շարժվելով Արեգակի շուրջ, գտնվում է լուսատուի նկատմամբ այնպիսի դիրքում, որ արեւի ճառագայթներն ընկնում են հասարակածի վրա: Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հուսիսային, եւ այդ օրերին բոլոր երկրներում ցերեկը համարյա հավասար է գիշերվան:

Գարնանային եւ աշնանային գիշերահավասարները համարվում են տարվա համապատասխան եղանակների աստղաբանական սկիզբը: Գարնանային գիշերահավասարի օրն սկսվում է Երկրի շատ ազգերի ու ժողովուրդների Նոր տարին` Իրան, Աֆղանստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Մետաքսի ճանապարհի  համարյա բոլոր երկրները տարվա սկիզբը կապում են բնության այս երեւույթի հետ: