Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւս որոշել է մասնակցել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Կուսակցության համամասնական ցուցակը ԿԸՀ կներկայացվի մարտի 21-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դեմկուսի նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Նրա խոսքով, ցուցակը վերջնական տեսքի կբերվի արդեն այսօր, իսկ վաղը այն կներկայացվի ԿԸՀ: «Տեխնիկական պատճառներով, մի քանի մարդ չի կարող փաստաթղթեր ներկայացնել: Այս պահին ցուցակում կա 45 մարդու անուն, բայց մենք մտադիր ենք այն լրացնել եւ հասցնել 60-ի»,-ասաց նա:




























