Մարտի 20-ին հայտնաբերվել եւ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակի հետախուզման մեջ գտնվող եղբայրներ 31-ամյա Ալիկ եւ 32-ամյա Արա Բանդուրյանները: Գավառցի եղբայրները տեւական ժամանակ հետախուզվում էին Ֆրանսիայի քր.օր-ի համապատասխան հոդվածների հատկանիշներով կազմակերպված խմբի կողմից անձի առեւանգում կազմակերպելու կամ իրականացնելու մեղադրանքով:
NEWS.am-ի տեղեկություններով, այս եղբայրները մասնակից են եղել նաեւ Նորատուսում կատարված մի շարք ծանր հանցագործությունների: Որոշ տեղեկությունների համաձան վերջերս հանցագործ աշխարհում անգամ ցանկացել են Ալիկին «օրենքով գող» կարգել: Իսկ Ֆրանսիայում գողական եղբայրներին «հաջողվել է» բանդա ստեղծել, որն հիմնականում զբաղվել է մարդկանց առեւանգումով:


























