Թուրքիայի Իզմիր նահանգում տեղական ռադիոկայաններից Ege FM-ի հաղորդումներից մեկի ժամանակ ճանապարհային երթեւեկության խնդիրներին անդրադառնալու ընթացքում  ոստիկանի եւ էշի մասին անեկդոտ են պատմել։ Անեկդոտից կատաղած ոստիկանությունը  ռադիոկայանի դեմ բողոք է ներկայացրել ռադիոհեռուստաընկերության խորհրդին, սակայն մերժում է ստացել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ege FM-ի հաղորդավարը պատմել է հետեւյալ անեկդոտը. «Ճանապարհով մի մարդ էշի վրա նստած գնում է։ Ոստիկանը նրան կանգնեցնում եւ վարոդական իրավունք է պահանջում։  Վերջում հարցնում է. «Տուգանքը ու՞մ վրա գրեմ, քեզ վրա գրե՞մ, թե՞ էշի»։ «Տուգանքը ինձ վրա գրեք, էշի պատմությունը թող մաքուր լինի, նա մեծանալու է ոստիկան դառնա»,-պատասխանել է էշի վրա նստած մարդը»։

Նշենք, որ այս պատմությունը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում։