Թուրիքան ընդգրկվել է կրոնական իրավունքները չարամտորեն խախտող երկրների ցուցակում, որը հրապարակվել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների  հանձնաժողովին կողմից:

Զեկույցում նշվում է դավանանքի «սիստեմատիկ եւ անարդար սահմանափակումների» մասին, հաղորդում է «Today’s Zaman»-ը` վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:

Թուրքիան եւ Տաջիկստանն այն 16 երկրների թվում են, որոնք հատուկ անհանգստություն են առաջացնում: Թուրքիան քննադատվում է ոչ մահմադականների նակտմամբ սահմանափակումների համար: Զեկույցում տեղ են գտել նաեւ Մյանմարը, Հյուսիսային Կորեան, Եգիպտոսը, Էրիթրեան, Իրանը, Իրաքը, Նիգերիան, Պակիստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Վիետնամը: