Հաստատվել է Իրանի հյուսիսում ավտովթարից զոհված հայերից մեկի ինքնությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Զոհվածի անունը Դենի Սեթաղյան է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում Հայաստանի դեսպանատան տվյալների համաձայն`Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել են Իրանի քաղաքացի երեք հայ: Ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի շրջանում: Ըստ նախնական տվյալների` եւս 10 մարդ վնասվածք է ստացել:
Ավտոբուսի ուղեւորների մեծ մասն իրանցիներ են եղել, ավտոբուսում մոտավորապես 10 հայեր են եղել: Ավտոբուսը պատկանում է «Դիդար սեյրե գիթի» ըներությանը: Վթարը տեղի է ունեցել անվադողի վնասվելու հետեւանքով:



























