Հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի կյանքն այլեւս վտանգված չէ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի մամուլի ծառայության ղեկավար, ակադեմիկոս Բորիս Նուվախովը:

Նրա խոսքով, դերասանը գտնվում է գիտակից վիճակում, նրա կյանքին այլեւս ոչինչ չի սպառնում, ավելին, նրա մոտ նկատվում են առողջացման կայուն միտումներ, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտ»-ին:

Ալեքսանդր Պորոխովշչիկովը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 6-ին` կաթվածի ախտորոշմամբ: Մարտի 10-ին դերասանի կինը կախվել է իր բնակարանում` թողնելով գրություն, որում խնդրում է ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ:

Պորոխովշչիկովին առայժմ չեն հայտնել կնոջ մահվան մասին լուրը: