Հայաստանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները շարունակում ե ընդունել պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը: Այսօր` մարտի 20-ին առաջադրվածների մեջ մեծ թիվ են կազմում ընդդիմության ներկայացուցիչները:
Թիվ 4 ՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու «Հետախույզների միավորում» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը: Նրանք մրցելու են Արտակ Սարգսյանի դեմ:
Թիվ 8-ում առաջադրվել է ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Թիվ 9-ում առաջադրվել է «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբիկ Հակոբյանը, արդեն նշել ենք, որ այս տարածքում առաջադրվելու է նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Թիվ 10-ում առաջադրվել է Սարիբեկ Սուքիասյանը, առաջադրվածների մեջ է նաեւ նրա եղբայրը` Խաչատուր Սուքիասյանը, ում տեղեկանքը ոստիկանությունը չեղյալ է հայտարարել:
Թիվ 12-ում առաջադրվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Թիվ 14-ում առաջադրվել է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը` Ապարանի նախկին քաղաքապետը: Թալինի թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Մկրտիչ Սափեյանը:
Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում առաջադրվել է անհատ ձեռներեց Գեւորգ Ասատրյանը:
Թիվ 22-ում առաջադրվել են կոմունիստ Վանիկ Հարությունյանն ու դաշնակցական Արտաշես Նիկոյանը, թիվ 23-ում առաջադրվել է Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, թիվ 24-ում անկուսակցական Սպարտակ Ջիվանյանը, թիվ 26-ում Խաչիկ Ավետիսյանը, թիվ 32-ում գրանցված երեք թեկնածուներին ավելացել է անկուսակցական Օֆելյա Վահանյանը:
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում այսօր գրանցվել է մանկավարժական համալսարանի դասախոս Վարազդատ Վարդազարյանը, թիվ 38-ում պատգամավոր Վահե Հակոբյանի դեմ առաջադրվել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը, թիվ 39-ում առաջադրվել է Ավետիկ Ավետիսյանը:




























