Հայտնի են դարձել «Օրինաց երկիր» կուսակցության կողմից մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվող թեկնածուների անունները:
Ըստ այդմ, ՕԵԿ-ից մեծամասնական ընտրակարգով կառաջադրվեն Էդուարդ Մադաթյանը, Կարեն Բոթոյանը, Արմեն Հարությունյանը, Հունան Պետրոսյանը, Ալբերտ Այվազյանը, Արթուր Միսակյանը, Դեյզի Հովհաննիսյանը, Վահե Վարդապետյանը, Հայկ Հովհաննիսյանը:
ՕԵԿ-ի 15-րդ տարեդարձին նվիրված համերգ- միջոցառման ժամանակ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ներկայումս իրենց կուսակցության անդամների թիվը հասել է 160 հազարի:
Նշենք, որ համերգային ծրագրին ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:




























