Թեեւ Ռուսաստանը դատապարտում է պաշտոնական Թեհրանի հակաիսրայելական կոշտ հայտարարությունները, բայց լիովին համոզված է, որ Իրանը չի հարձակվի Իսրայելի վրա: Այդ մասին «Կոմերսանտ FM»-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Իրանը երբեք չի դիմի այդ քայլին, քանի որ այնտեղ «ամեն ինչ փոքրամասշտաբ է»:
«Ոչնչացնել Իսրայելը եւ չոչնչացնել Պաղեստինը, դա ռեալ չէ»,-մեջբերում է Լավրովի խոսքը «Ինտերֆաքս»-ը: Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ «Ռուսաստանը կտրականապես դատապարտում է Իսրայելին ուղղված բացարձակապես անընդունելի հայտարարությունները», որոնք ժամանակին «հնչեցվել են Թեհրանից, նախագահի եւ այլ պաշտոնատար անձանց շուրթերից»:




























