Ռուս պոռնոաստղ Ելենա Բերկովան, ով ժամանակին մասնակցել է սկանդալային «Դոմ-2» հեռուստանախագծում, կերպավորել է խորհրդային տարիներին մեծ ճանաչում ունեցող Ալլա Պուգաչեւային:
Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, սյուժեի համաձայն, ռուս պոռնոաստղը Պուգաչեւային ներկայացնում է նրա երաժշտական կարիերայի արշալույսին: «Ես խաղում եմ երիտասարդ Ալլա Բորիսովնայի դերը»,- հայտարարել է Բերկովան:
Նշվում է, որ ինքը` Ալլա Պուգաչեւան հավանություն է տվել նախագծին, իսկ նրա ամուսինը, երիտասարդ հեռուստահաղորդավար եւ հումորիստ Մաքսիմ Գալկինը, ով հայտնի է «Անշլագ» հեռուստահաղորդումից, բացասական է վերաբերել այդ նախագծին:
Ֆիլմի պրոդյուսերները Գերմանիայի ներկայացուցիչներ են: Հատկանշական է, որ ֆիլմը չի ուղարկվի ռուսական վարձույթներ:



























