Թուլուզում հատուկ օպերացիայի շրջականերում ձերբակալվել է հրեական քոլեջի վրա հարձակման մեջ կասկածյալ անձի եղբայրը:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք ձերբակալվածին ինչ-որ մեղադրանք առաջադրել են, թե` ոչ:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, օպերացիան սկսվել է տեղի ժամանակով ժամը 03:00-ին` «Օզար Խատորա» դպրոցի մերձակայքում, որտեղ մարտի 19-ին տեղի էր ունեցել հրաձգությունը:

Գործողությունը ղեկավարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեան, որը լրագրողներին պատմել է, որ տանը թաքնված տղամարդը իրեն մոջահեդ է հռչակել եւ հայտարարել, որ սատարում է «Ալ-Կաիդա»-ին: «Նա ցանկացել է վրեժ լուծել պաղեստինցի երեխաների մահվան համար եւ վրեժ լուծել ֆրանսիական բանակից արտասահմանում տեղի ունեցած գործողություններին մասնակցելու համար»,-ասել է Գեան:

Ֆրանսիական BFM TV հեռուստաընկերությունը հայտնել է, որ կասկածյալը կապված է իսլամական Forsane Alizza խմբավորման հետ: Հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանները բանակցություններ են վարել 24-ամյա տղամարդու հետ, ով գտնվել է տանը:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, խոսքը երկու եղբայրների մասին, ովքեր ծագումով ալժիրցի են, նրանցից մեկը 24 տարեկան է: