Թերթը գրում է, որ հիմա, երբ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իմանա, որ սեքս ծառայությունների հայկական նոր կայք է բացվել, որին մի քնի օրերի ընթացքում անդամագրվել է երեսուներկու կին, զարմանքից քար կկտրի, կգա եւ այս երեւույթը  նորից կկապի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու հետ:

«Նոր կայքը հնարավորություն է տալիս լավ պատկերացում կազմելու թե ինչ սահամաններում են տատանվում գները: Հիմնականում` կապված տարիքից, հասակից, մազերի գույնից եւ այլն, գները տատանվում են 25 000- 40 000-ի միջեւ, մինչեւ 50 000: Բարձր գին է համարվում մեկ ժամվա համար դասական (քարթու) սեքս ծառայության համար` 50 000 դրամը, ընդ որում` առանց օրալ սեքսի: Իսկ ակ, մեկ ամբողջ գիշերվա համար 150 000 դրամի առաջարկ կա: Հայկական սեքս ծառայություններ մատուցող այս կայքում ընդգրկված են Երեւանը, Գյումրին, Վանաձորն ու Աբովյանը»,- գրում է «Ժամանակ»-ը: