Փարիզում Ինդոնեզիայի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի արդյունքում զոհեր եւ տուժածներ չկան, հաղորդում է ֆրանսիական ոստիկանությունը:
Իրավապահների տվյալներով` դեսպանատան աշխատակիցը ժամանակին նկատել է երեք անհայտ անձանց կողմից մուտքի մոտ թողնված կասկածելի փաթեթը եւ նետել է անվտանգ տեղ, ինչից հետո պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ փաթեթում տեղակայված ինքնաշեն ռումբի բեկորները թռել են 50 մետր շառավղով:


























