Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մարտի 28-29-ին կայցելի Իրան:

Այցի շրջանակներում Էրդողանը կհանդիպի իրանական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային բնույթի հարցեր, հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով թուրքական վարչապետի մամուլի ծառայությունը: Էրդողանը կմասնակցի նաեւ Թեհրանում թուրքական մշակութային կենտրոնի բացման արարողությանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Ստամբուլում ապրիլի սկզբին բանակցություններ տեղի կունենան Իրանի եւ իրանական միջուկային խնդրով միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա):