Էջմիածին-Տարոնիկ ճանապարհի 12-րդ կմ-ին, մարտի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել փոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























