«Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժման մասնակիցները զբաղեցրել են Մանհեթենի վրա գտնվող այգին: Շարժումը կրկին թափ է հավաքում ձմեռային ժամանակավոր լռությունից հետո:
Բողոքավորները «շրջափակել են» Յունիոն սքուերը այն բանից հետո, երբ ոստիկանությանը մեկ օր առաջ ձերբակալել է ակցիայի 70 մասնակիցների Զուքոթի այգում, որտեղ նոյեմբերի կեսին գտնվել է վրանային քաղաքը: Շարժման մասնակիցները հայտարարել են Յունիոն սքուերում «ամրապնդվելու» իրենց մտադրության մասին եւ այնտեղ նոր շտաբ-գրասենյակ ստեղծել, հաղորդում է «Գոլոս Ռոսիի»:
Նյու-Յորքի իշխանությունները թույլ են տվել ցուցարարներին գիշերել այգում, եթե վրաններում գիշերի 25-ից ոչ ավելի մարդ:
Մայիսի 1-ին նրանք նախատեսում են մեծ գործադուլ կազմակերպել սոցիալական անհավասարության դեմ:




























