ԵվրոՀՀՊ համակարգերի բաղադրիչների մասին ԱՄՆ-ին փոխանցված տեղեկությունների արժեքը Մոսկվայում բնութագրել են տպագրման ոչ ենթակա արտահայտություններով:

Այդ տեղեկությունը հաղորդվել է որպես բարի կամքի դրսեւորում անցյալ շաբաթ Պետքարտուղարության` ռազմավարական կայունության եւ ՀՀՊ հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլեն Թոշերի` Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ռուս պաշտոնյան, իմանալով այդ ֆայլերում եղած տեղեկությունը, բնութագրել է դրանք տպագրման ոչ ենթակա արտահայտություններով: Այդ արտահայության ցենզուրային տարբերակը կլիներ հետեւյալը. «Այդ տեղեկությունը անօգուտ է եւ ոչ էական»:

Պարբերականի մեկ այլ աղբյուր` ռուս դիվանագետը պարզաբանել է, որ ամերիկացիները չեն էլ կարող Մոսկվային փոխանցել լուրջ տեղեկություն ՀՀՊ-ի մասին: Նույնիսկ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Վաշինգթոնը ոչ մի էական տեղեկություն չի հաղորդում, քանի որ Սենատը խստորեն արգելել է դա անել: