Գվատեմալայի դատարանը ուլտրաաջ ռազմականացված միավորումների հինգ նախկին անդամների ընդհանուր  7710 տարվա ազատազրկման է դատապարտել 1982թ. հնդկացիների զանգվածային սպանություններին մասնակցելու համար: Այդ ողբերգության զոհերի թվում մեծ թվով կանայք եւ երեխաներ են եղել:

Դատարանը 256 սպանվածներից յուրաքանչյուրի համար 30 տարի է տվել, դրան գումարած 30 տարի` մարդկության դեմ հանցագործության համար: Նման պատիժն ավելի շուտ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ Գվատեմալայում օրենքով սահմանված բանտային կալանքի առավելագույն ժամկետը  50 տարի է, հաղորդում է gazeta.ru-ն:

Պլան դը Սանչեսի կոտորածը ՄԱԿ-ի հանձնաժողովի փաստաթղթավորած շուրջ 600  ռազմական հանցագործություններից մեկն էր:

2004թ. Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը գվատեմալական պետությանը պատասխանատու էր ճանաչել Պլան դը Սանչեսի զանգվածային սպանությունների մեջ եւ պահանջել էր մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ գվատեմալական վերնախավային ստորաբաժանման նախկին զինծառայող Պիմենտելե Ռիոսը դատապարտվել էր 6060 տարվա կալանքի` 1982թ. գյուղացիների ջարդին մասնակցելու համար: