Երուսաղեմում հուղարկավորում են րաբբի Ջոնաթան Սենդլերին, նրա երկու որդիներ Գաբրիելին եւ Արիեին` չորս եւ հինգ տարեկան, ինչպես նաեւ ութամյա Միրիամ Մոնսոնեգոյին, որոնք մարտի 19-ին սպանվել էին Թուլուզի հրեական դպրոցի մոտ:
Սգո արարողությունն սկսվել է Երուսաղեմում, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին: Գազանաբարո սպանության զոհերին թաղում են հրեական Գիվաթ Շաուլ գերեզմանատանը: Հուղարկավորությունը կազմակերպվել է պետության հաշվին, հաղորդում է «Վեստին»:
Հիշեցնենք, զոհվածների մարմիններն այսօր վաղ առավոտյան ֆրանսիական ռազմական օդանավով հասցվել են Իսրայել:
Հուղարկավորությանը ներկա է գտնվել նաեւ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն ժյուպեն: Ըստ ֆրանսիական դեսպանության հայտարարության` Ժյուպեն ժամանել է Երուսաղեմ զոհվածների ընտանիքերին երկրի բոլոր քաղաքացիների անունից խոր ցավակցությունը եւ վիշտը հայտնելու նպատակով:
Ներկայումս Թուլուզում տեղի է ունենում մարդասպաններին բռնելու հատուկ գործողություն: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների տվյալների` երկու եղբայրներից մեկը, որոնք հայտարարել էին, որ վրեժ են լուծել պաղեստինյան երեխաների մահվան համար, ձերբակալված է, երկրորդը փակված է տանը:


























