Թուլուզում յոթ մարդու սպանության մեջ կասկածվող հանցագործի անձը եւ գտնվելու վայրը հաջողվել է պարզել նրա եղբոր համակարգչի IP հասցեով:

Քննիչները հաղորդում են, որ հենց այդ համակարգիչն է օգտագործվել չարագործների կողմից` իրենց առաջին զոհի հետ հանդիպում նշանակելու համար:

Դեսանտային զորքերի 30-ամյա սպա Իմադ իբն Զիաթեն սպանվել է մարտի 11-ին Թուլուզում, երբ հանդիպման է եկել իր Yamaha մակնիշի մոտոցիկլի ենթադրվող գնորդների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ այդ սպանությունից հետո մարտի 19-ին մարդասպանը սպանել հրեական դպրոցի մոտակայքում գտնվող երեխաներին: Ոստիկանությունը եկել է այն եզրահանգման, որ բոլոր այդ սպանությունները իրականացվել են մեկ անձի կողմից:

Այսօր` մարտի 21-ին, Թուլուզում տեղի ունեցած հատուկ օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է այդ հանցագործությունների մեջ կասկածվող երկու եղբայրներից մեկը: