ՀՅԴ-ն այս պահի դրությամբ, մեծամասնական ընտրակարգով 8 թեկնածու է առաջադրելու մայիսի 6-ի խոհրդարանական ընտրություններին: Այս մասին, այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով մայիսի 6-ի խոհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի մեծամասնական առաջադրումները:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցանկը
թիվ 8 ընտրատարածք - Արթուր Եղիազարյան
թիվ 12 ընտրատարածք - Կառլեն Գրիգորյան
թիվ 15 ընտրատարածք - Գուրգեն Շահինյան
թիվ 17 ընտրատարածք - Մանվել Հայրապետյան
թիվ 18 ընտրատարածք - Արայիկ Գրիգորյան
թիվ 22 ընտրատարածք - Արտաշես Նիկոյան
թիվ 30 ընտրատարածք - Զոհրաբ Թորոսյան
թիվ 37 ընտրատարածք - Գագիկ Գեւորգյան
Ռուսամյանը նշեց, որ հնարավոր է, փոփոխություններ լինեն այս ցանկում, բայց այս պահին սա է: Նրա խոսքով, ՀՅԴ-ն այս ընտրություներին գնում են հստակ իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու տրամաբանությամբ, որը բազմիցս հայտարել են` «Հասնել երկրում ամբողջական իշխանափոխության»:




























