«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում, մարտի 20-ի երեկոյան տեղի է ունեցել «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների վարչությունների համատեղ աշխատանքային նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես նախընտրական գործընթացներին, այնպես էլ հաղթական քարոզարշավ կազմակերպելու մարտավարությանը վերաբերող խնդիրներ:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը նշվել են այն նոր հնարավորությունները, որոնք բացվել են երկու կուսակցությունների, ինչպեսեւ քաղաքացիական հասարակության մի շարք հեղինակավոր եւ գործունյա ներկայացուցիչների` «Ժառանգության» համատեղ ցուցակով հանդես գալու շնորհիվ:
Կարեւորվել է այն ոգեւորությունը, որը կարող է առաջացնել ընդդիմադիր ուժերի համախմբման այս հաջողված փորձը: Միաժամանակ անհրաժեշտ է համարվել բացատրական աշխատանք տանել համակիրների այն հատվածի շրջանում, ուր ամբողջ խորությամբ չի ընկալվել նոր ցուցակի տրամաբանությունը:
Որոշվել է համատեղ աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական:




























